Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իրանը պատրաստվում է հոգևոր իշխանության փոփոխության

Իրանը պատրաստվում է հոգևոր իշխանության փոփոխության
07.10.2014 | 12:22

Իրանի իշխանություններն սկսել են քաղաքացիներին նախապատրաստել, որ Իսլամական հեղափոխության գերագույն ղեկավար (ռահբար) Ալի Համենեին իրավահաջորդ պետք կլինի: Մեծն այաթոլայի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները դարձել են լուրերի թողարկման հիմնական թեման:
Հեռուստատեսությունը ցուցադրում է երկրի ղեկավարության այցերը ռահբարին հիվանդանոցում: Առաջնորդների թվում են Իրանի ներկա և նախկին նախագահները, հոգևորականներ, քաղաքականության, զինվորական և դատական ղեկավարության ներկայացուցիչներ: Սեպտեմբերի սկզբին այաթոլան շագանակագեղձի վիրահատություն է տարել, որը հաջող է անցել: Համենեիի առողջական վիճակի վատթարացման լուրերը պաշտոնպես նոր են հաստատվում: Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ կանգնած է հոգևոր առաջնորդի փոփոխության առաջ:
Փորձագետները նշում են 3 հնարավոր թեկնածուների՝ փորձագետների խորհրդի փոխղեկավար Մահմուդ Հաշեմի Շահրուդին, Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, իրանական ղեկավարության ամենաազդեցիկ կլաններից մեկի ներկայացուցիչ Սադեկ Լարիջանին: Ռահբարին ընտրում է Փորձագետների խորհուրդը, որի ղեկավար 83-ամյա Մուհամմադ Ռեզա Մահդավի Քանին, արդեն մի քանի ամիս է, ինչ կոմայի մեջ է գտնվում:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ